Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քեզ քացուս տակ կգցեմ». Վանաձորի քաղաքապետը սպառնացել է քաղաքացուն (տեսանյութ)

Հասարակություն
Untitledffe

անաձորի բնակիչ Մարտին Օհանյանը 2016թ. սեպտեմբերի 6-ից հացադուլ է սկսել. պահանջը մեկն է՝ լուծել բնակարանի խնդիրը: Ցուցարարը նշում է, որ դեռևս 2003 թ.-ին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը վաճառել է այն տարածքը, որտեղ բնակվում է ընտանիքի հետ: Մ. Օհանյանը տարբեր ատյաններ է դիմել, հասել մինչև Ազգային ժողով, դիմել դատախազություն, սակայն՝ ապարդյուն: Առողջական լուրջ խնդիրներ ունենալով հանդերձ՝ Մ. Օհանյանը դիմել է այս քայլին՝ հույս ունենալով՝ վերջապես լսելի դարձնել իր ձայնը և լուծում տալ իր խնդրին: Ցուցարարի պնդմամբ՝ վերջին անգամ, երբ փորձել է դիմել քաղաքապետին՝ վերջինս սպառնացել է նրան՝ ասելով «Քեզ քացուս տակ կգցեմ»: Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ http://hcav.am/events/07-09-2016-0897/ © 1998-2016 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ