Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համերգ՝ նվիրված Շոստակովիչի  110 - ամյակին (տեսանյութ)

Մշակույթ
shostakovich

Արամ Խաչատրյանի անվան տրիոյի նոր համերգաշրջանի մեկնարկը նվիրված էր Դմիտրի Շոստակովիչի 110-ամյակին: Տրիոյի դաշնակահար, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի խոսքով ծրագրի ընտրությունը հեշտ չէր, քանի որ կոմպոզիտորի յուրաքանչյուր գործ մի երաժշտական գոհար է: «Շոստակովիչին, Պրոկոֆյևին և Խաչատրյանին անվանում էին խորհրդային երաժշտության «երեք տիտաններ»: Նրանց արվեստը վեր է ժամանակից»,- ասում է ջութակահար Կարեն Շահգելդյանը: