Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայում հրատարակվել է «Ովքե՞ր են այս հայերը» գիրքը. ermenihaber.am

Քաղաքականություն
er

Թուրքիայում գործող հայկական «Aras» հրատարակչության կողմից տպագրվել է հայերի ու հայկական մշակույթի մասին պատմող երեխաների համար նախատեսված «Ովքե՞ր են այս հայերը» ճանաչողական գիրքը: Ըստ թուրքական «Evrensel.net» լրատվական կայքի` գիրք-ձեռնարկը պատրաստվել է Լոնդոնի Հայկական ինստիտուտի (The Armenian Institute) տնօրեն Սուսան Փոլ Փաթթիի, Գագիկ Ստեփան-Սարգսյանի և Մարալ Քերովբյանի կողմից: Թուրքերեն լեզվով հրատարակված գիրքը տեղեկություններ է տալիս հայ ժողովրդի պատմության, հայերեն լեզվի, հայկական երաժշտության, կրոնական ավանդույթների ու սովորույթների, հայկական խոհանոցի, ժողովրդական պարերի, ազգային հագուստների, առածների, պոեզիայի, խաղերի մասին: Տեղեկություններն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակող օգտագործվել են բազմաթիվ թեմատիկ նկարներ ու լուսանկարներ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում