Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ օրում՝ 6 պատահար

Հասարակություն
police

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 6-ից 7-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը: Բացահայտվել է գողության՝ 5, խարդախության՝ 10, կողոպուտի, դրամանենգության և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 5-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանություն