Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԵՖԱ-ի նախագահի թեկնածուների թիվը մեկով պակասեց

Սպորտ
spp-1

Եվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիաների միության նախագահի թեկնածուների թիվը մեկով պակասել է: Ինչպես տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները, Անխել Մարիա Վիլյարը կհանի իր թեկնածությունը, քանի որ նա այժմ զբաղված է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու հարցերով: Եթե լուրը հաստատվի, ապա ՈՒԵՖԱ-ի նախագահի թափուր տեղի համար պայքար կմղեն երկու հոգի՝ սլովակցի Ալեքսանդր Չեֆերինը եւ հոլանդացի Միխայել վան Պրաագը: Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին այդ պաշտոնից հեռացվել է անցած տարի, ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերի հետ կոռուպցիոն սկանդալում հայտնվելու պատճառով։ Նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 14-ին, Աթենքում: