Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատ Խանդոյանի գործով նախաքննությունն ավարտվել է (տեսանյութ)

Քաղաքականություն
khorenaci1

Երևանի Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններին մասնակցելու համար կալանավորված Արարատ Խանդոյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը, իրեն 5 օր ժամանակ է տրվել գործի նյութերին ծանոթանալու համար. «Եթե մենք որևէ միջնորդություն չներկայացնենք, ապա մեղադրանքը կհաստատվի և գործը կուղարկվի դատարան»։