Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորամուտ՝ Ոստիկանության բաժանմունքներում (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-1-1

Սեպտեմբերի 5-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մասնակցեց ոստիկանության Երևան քաղաքի Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքի հիմնանորոգված մասնաշենքերի բացման հանդիսավոր արարողությանը: Նույն շենքում է տեղակայված նաև Անձնագրային ու վիզաների վարչության Դավթաշենի անձնագրային ծառայությունը: Ոստիկանության պետը շրջեց հարմարավետ ու լուսավոր աշխատասենյակներում, աձնագրային ծառայությունում ծանոթացավ քաղաքացիներին սպասարկելու պայմաններին,  բավարար գնահատեց հերթապահ մասի տեխնիկական հագեցածությունը, գոհունակություն հայտնեց աշխատանքային պայմանների կապակցությամբ, ինչը ծառայությունը լիարժեք կազմակերպելու գրավականներից է: Վլադիմիր Գասպարյանը արդյունավետ ծառայություն մաղթեց աշխատակիցներին՝ նշելով, որ այս նորամուտը ևս մի քայլ է ոստիկանության բաժին-բաժանմունքների արդիականացման, ոստիկանների աշխատանքային պայմանների բարելավման ու ծառայության կատարելագործման ծրագրի իրականացման ճանապարհին: unnamed (2) unnamed (3) *** Ոստիկանության ծառայությունների կատարելագործման ծրագրի շրջանակներում են նաեւ համայնքային  ոստիկանության հենակետերը,  որոնք կարեւոր քայլ են  ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման, քաղաքացիների հետ համագործակցության   խորացման ուղղությամբ: Սեպտեմբերի 3-ին համայնքային  ոստիկանության հերթական հենակետը բացվեց Գյումրիում:  Բացման արարողությանը ներկա էր  ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը: Այսուհետ տարածքի բնակիչները ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության նորաբաց  հենակետ կարող են  դիմել իրենց  եւ համայնքային խնդիրներով, գործակցության  առաջարկներով եւ այլն: Ուրախալի է, որ  հենակետերի նշանակությունը բնակչության կողմից  դրական է ընկալվում,  իսկ  վերջնարդյունքը հասարակությանը բարձրակարգ ծառայություն մատուցելն է: