«Վիտալի Բալասանյանին եւս մեղադրանք պետք է առաջադրվի» (տեսանյութ)
Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանին առաջադրված մեղադրանքը գրել են ոչ թե իրավաբանները, այլ բանասերները. «Քննչական մարմինը չի կարողանում հսկողության տակ պահել մեղադրանքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Ըստ նրա՝ հանցագործություն կատարողներին մեղադրանք են առաջադրել հեռախոսազանգ ունենալու համար. «Բացահայտ անհեթեթություն է. Նրան մեղադրում են մեջ չորս գործողության մեջ՝ Սասնա ծռերին տեխնիկայի շարժի մասին տեղեկություն տալու համար, Ազատության հրապարակից մարդկանց Խորենացի տանելու, վատ սնունդի հետ կապված տեղեկություն հրապարակելու, ինչպես նաեւ փորձել է եւ ռադիոկապ ապահովել խմբի տղաների համար»: Տիգրան Հայրապետյանի խոսքերով՝ Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» խմբի անդամներին մասնավորապես Պավել Մանուկյանին պատանդ ոստիկաններին երկար պահելու մեջ օժանդակելու համար, սակայն Պավել Մանուկյանին մեղադրանք առաջադրված չէ. «Ավելի անհեթեթ մեղադրանք հնարավոր չէ ձեւակերպել»,-նշեց պաշտպանը։ Սասնա ծռերին օժանդակելու համար 16 անձի մեղադրանք է առաջադրվել, նրանցից ազատության մեջ է միայն Ալեք Ենիգոմշյանը: Ալեք Ենիգոմշյանը մարդկանց օժանդակելու համար մեղադրանք առաջադրելը համարում է քաղաքական: Նրան մեղադրանք է առաջադրվել Վարուժան Ավետիսյանի եւ Պավել Մանուկյանի հետ կայուն կապ պաշտպանելու, ինչպես նաեւ իրավապահ մարմինների գործողությունների մասին տեղեկություն տալու համար. «Ես ոչինչ չեմ տեսնում, պատկերացնում եք ես տեսել եւ ասել եմ, թե քանի զրահատեխնիկա է մոտենում եւ որ փողոցից»,- նշում է նա; Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ համոզված է, որ այդ դեպքում պետք է մեղադրանք առաջադրվի նաեւ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանին, քանի որ նա եւս կապ է հաստատել «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ: