Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե ընտրում եք հեռուստատեսությունը. ընդունելություն

Բիզնես
kurser

«Ա1+» հեռուստաընկերությունը հայտարարում է «Հեռուստատեսության աշխատողների բարձրագույն կուրսերի» ընդունելություն հետեւյալ մասնագիտություններով. ∙ Հեռուստալրագրողներ ∙ Հեռուստաօպերատորներ Ուսուցումը ստացիոնար է, ուսուցման ժամկետը 6 ամիս: Ուսուցումը վճարովի է: Փաստաթղթերն ընդունվում են մինչեւ նոյեմբերի 1-ը։ Դասերը՝ նոյեմբերի 15-ից։ Հիշեցնենք, որ  Հեռուստատեսության աշխատողների համար կազմակերպվող այս դասընթացներն արդեն 20  տարվա պատմություն ունեն։ Շրջանավարտների թվում են  ոչ միայն լրագրողներ, օպերատորներ, այլեւ մենեջերներ, ռեժիսորներ, մոնտաժողներ, հնչյունային ռեժիսորներ: Հենց այս դասընթացների առաջին շրջանավարտներով է համալրվել նաեւ «Ա1+»-ի ստեղծագործական եւ տեխնիկական աշխատակազմը: Դասընթացներն ավարտած շրջանավարտներն այսօր աշխատում են հանրապետության գրեթե բոլոր հեռուստաընկերություններում: Մանրամասների համար դիմել «Ա1+» ՝ Հասցե. ք. Երեւան, Փ. Բյուզանդի, 1/3 V հարկ Հեռախոս.   (010) 54 37 67, 56 4 2 99, 58 5 4 27, 56 0 7 16