Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունն ուզում է ազատվել կոռուպցիայից, բայց ժողովուրդը պատրաստ չէ»

Քաղաքականություն
corruption

Իշխանությունը ունի կամք՝ պայքարելու կոռուպցիայի դեմ, նրանք ուզում են ազատվել կոռուպցիայից, բայց ժողովրդի մտածելակերպը չի համապատասխանում դրան: Կարծում է Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը.   «Հայաստանում կոռուպցիան կա ու միշտ կլինի: Մեզ մոտ ընդունում են օրենքներ, որոնց հիման վրա պետք է նվազի կոռուպցիան, բայց հիմա միայն ավելանում է»: Ըստ նրա՝ կոռուպցիան միայն Հայաստանի խնդիրը չէ՝ ամբողջ աշխարհն է այդ վիճակում. «Ես միշտ առնչվել եմ կոռուպցիայի հետ,  միշտ նույնն է եղել, խորհրդային ժամանակ, Լեւոնի ժամանակ, Քոչարյանի ժամանակ, հիմիկվա իշխանության ժամանակ էլ, ամբողջ աշխարհում է այդպես, կոռումպացված է ամբողջ աշխարհը:  Բոլորն էլ օրենքները գրում են, բայց վախենում են օգտագործել»: Հարցն այս դեպքում միայն  կոռուպցիայի քանակն է. «Եթե օրենքները աշխատեն, իշխանությունը աշխատի, քանակը կքչանա, թե չէ՝ վերացնել անհնար է»: Պարոն Ամարյանը վստահ է, որ ամենակոռումպացված ոլորտը դատական համակարգն է: Իսկ ամենաքիչ կոռումպացված ոլորտ նա դժվարացավ մատնանշել: