Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիվանագետների տվյալների հրապարակումն անընդունելի արարք է. ԱԳՆ

Պաշտոնական
tigran-balayan

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին  Հարց. Ինչպես կարձագանքեք Երևանում ԱՄՆ դեսպանության դիվանագետների անձնագրային տվյալների հրապարակմանը համացանցում և դրանք ուղեկցող մեղադրանքներին: Պատասխան. Դա սադրանքի տպավորություն է թողնում։ Այդ անընդունելի արարքը չի կարող վնաս հասցնել Հայաստան - Միացյալ Նահանգներ ամուր բարեկամական գործընկերությանը։   Հիշեցնենք՝ վերջին օրերին տարածվեցին հրապարակումներ՝ Ռուսաստանի հայ համայնքի անունից, որոնց հեղինակները Հայաստանում ԱՄՆ դեսպաատան մի շարք աշխատակիցների մեղադրում էին երկրում զինված անկարգություններ խրախուսելու մեջ, հրապարակվեցին նաև մի շարք դիվանագետների անձնագրային տվյալներ: Այդ հրապարակումներում հայաստանյան որոշ քաղաքական գործիչներ, հեղինակավոր հասարակական կազմակերպություններ ու լրատվամիջոցներ մեղադրվում էին ԱՄՆ գործակալներ լինելու մեջ: