A
A
Եվս 1,2 միլիարդ դրամ՝ Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղուն
Կառավարությունն այսօր 1,2 միլիարդ դրամ տրամադրեց տրանսպորտի եւ կապի նախարարությանը` Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար: Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից: Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որը գումարը նվիրաբերությամբ կտրամադրվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Կառավարության պահուստային ֆոնդից 160 մլն դրամ կհատկացվի նաև Լոռու մարզպետարանին՝ մարզի Վանաձոր համայնքի ֆինանսական վիճակի բարելավման համար: Գործընթացի իրականացման արդյունքում կապահովվի Վանաձոր համայնքի բնականոն գործունեությունը: