Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավրովն ու Նալբանդյանը քննարկել են ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր

Քաղաքականություն
7e56c65c06259e594575d910065b739b

Օգոստոսի 31-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Էդվարդ Նալբանդյանի միջև: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարության կայքէջը։ Նախարարները քննարկել են երկկողմ արտաքին քաղաքական փոխգործակցությանն առնչվող հարցեր, իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Լավրովը շնորհավորել է հայաստանցի գործընկերոջը ռուսաստանյան Բարեկամության շքանշանով պարգևատրվելու առթիվ: