Ադիբեկյանը դիմել էր ադրբեջանցի ընկերներին (տեսանյութ)
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը բացատրում է, թե ինչ է նկատի ունեցել՝ ասելով, թե Ղարաբաղի 150 հազար բնակչությունն ինչ է անում 12 հազար քառակուսի մետր տարածքը: «Դա հասցեագրված էր ադրբեջանական սայտերին, մամուլին: Իրենք պետք է իմանան՝ այս դժգոհության ալիքը, որ բարձրացավ, դա իմ նպատակն էր՝ այ տեսեք, ադրբեջանցի ընկերներ, եղբայրներ, եթե սենց քայլի գնանք, տեսեք՝ ինչ դժգոհության ալիք է բարձրանալու»,-ասց նա։ Բայց սոցիոլոգի՝ լրագրողների հետ հանդիպման առիթը Ղարաբաղը չէր։ Նա եկել էր մտահոգիչ վիճակագրություն ներկայացնելու։ Հայաստանում ծխող կանանցթիվն աճել է՝ գերազանցելով վեց տոկոսը: « Կա երեք խումբ ծխող կանանց, բոլորը ունեն մեկ հիմնական բան՝ բոլորի ծնողները ծխել են»,-ասում է նա։ Պակաս կարեւոր չեն նաեւ սոցիալական եւ հոգեբանական գործոնները: «Հայ կանանց 15-18 տոկոսը այրի է, 20 տոկոսի ամուսինը դուրսը փող է աշխատում: Նրանք միայնակ են, այդ միայնակությունը հոգեբանորեն շատ ծանր է նստում նրանց վրա, եւ հիմնական եղանակներից մեկը դառնում է ծխելը, որը մի քիչ թմրեցնում է, մի քիչ էլ ժամանց է, սովորություն ես ձեռք բերում եւ այլն: Ուրեմն, ունենք մեծահասակ կանայք, որոնք, իրոք, միայնակ են, եւ ունենք միջին դասի՝ դա չամուսնացած, հնացած կույսերն են՝ 30-ից բարձր»,- ասաց նա։ Ահարոն Ադիբեկյանը նշում է, որ ծխող կանանց տարիքի երիտասարդացումը պայմանավորված է ամուսնության տարիքի մեծացմամբ: