Armenian Brands Concept Store` “Տաշիր” առևտրի կենտրոնում
Հայաստանում նորաձևությունն իր ծաղկունքն է ապրում: Շուկան գրավել են այնպիսի խոստումնալից և տաղանդավոր դիզայներներ, որոնք պատրաստ են համագործակցության և իրենց մտքերի իրագործմանը: Ազգային արտադրանքի մեծ պահանջարկից ելնելով, Երևանում բացվել է մի նոր հարթակ Armenian Brands Concept Store , “Տաշիր” առևտրի կենտրոնում, որտեղ ներկայացված է հագուստ, կոշիկներ, աքսեսուարներ և այլ արտադրանք հայկական սիրված դիզայներների կողմից:
Նրանց շարքում է նաև արդեն իսկ շատերի կողմից սիրված ԱրմիՄարտի ապրանքանիշը, որը հիմնադրվել է 2012թ դիզայներ Արմինե Մարտիրոսյանի և իր քույր՝ Աննա Մարտիրոսյանի կողմից:
Խանութում կարելի է գտնել ինչպես ամենօրյա հագուստ, այնպես էլ երեկոյան զգեստներ նուրբ գունային երանգներով: Իսկ շապիկները Հայաստանի գեղատեսիլ վայրերի պատկերներով կարող են ամենալավ նվեր հանդիսանալ ձեր հարազատների և մտերիմների համար: Այստեղ կգտնենք նաև գունագեղ բրոշներ , որոնք կլրացնեն ցանկացած գեղեցկուհու ոճային կերպարը:
Գնային քաղաքականությունը նախատեսված է ցանկացած գնորդի համար: Վստահորեն կարելի է նշել , որ այն ինչ փնտրում եք կգտնենք հենց այստեղ:
Հասցե՝
Ք. Երևան, Հայաստան
Խորենացի 33, Տաշիր առևտրի կենտրոն 4-րդ հարկ (խանութ)
Հր. Քոչար 16/1 (ատելյե)
Գլխավոր դիզայներ՝ Արմինե Մարտիրոսյան +374 91 292833
www.armimarti.com
ArmiMarti Facebook
ArmiMarti Instagram