Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում բերման ենթարկվածները պահանջում են. Tsayg (տեսանյութ)

Մարզեր
gy

Համահունչ գնահատականի պահանջ օրեր առաջ Գյումրիում տեղի ունեցած խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական գործողություններին: Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի մարզային կենտրոնը բաց նամակ է հղել ՀՀ ոստիկանապետին, ոստիկանության Շիրակի մարզային վարչությանը: Նույնաբովանդակ հաջորդ նամակի հասեցատերը Շիրակի մարզի դատախազի ժամանակավոր պաշտոնակատարն է: Այս մասին այսօր քննարկման ժամանակ հայտարարել է կենտրոնի իրավաբան Վանուհի Գասպարյանը: Բերման ենթարկվածներին հետաքրքրում է` արդյո՞ք ծառայողական քննություն իրականացվել է, թե` ոչ և ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվել սադրիչ գործողությունների հեղինակների նկատմամբ: Քննարկման մասնակիցները ոստիկանության գործողություններն անօրինական են համարում: Հիշեցնենք, որ հուլիսի 29-ի գիշերը բերման էին ենթարկվել Եղիշե Շարյանը, Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի Շիրակի մարզային կառույցի պատասխանտու Սեյրան Մարտիրոսյանը, Կարեն Ավագյանը, Ղարիբ Հարությունյանը, Արմեն Ներսիսիյանը և այլք: Նրանք ակցիա էին իրականացնում ի պաշտպանություն «Սասնա ծռեր» զինված խմբի: «Մուշի» և «Կումայրիի» բաժիններ բերման ենթարկվածները մի քանի ժամ ոստիկանությունում մնալուց հետո տեղեկացել էին, որ վարչական պատասխանատվության են ենթարկվելու` ոստիկանների օրինական հրամանին չենթարկվելու համար: Ցայգ հ/ը