Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սալվադոր Խեչոյանը դուրս է եկել ՊՊԾ շենքից եւ չի վերադարձել

Քաղաքականություն
salvador

Էրեբունու ՊՊԾ շենքում պահվող բժիշկներից մեկը՝ Սալվադոր Խեչոյանը, դուրս է եկել գնդի տարածքից։ «Ա1+»-ի հետ զրույցում  Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշեց, որ Խեչոյանին ազատ են թողել ոչ թե «Սասնա ծռերի» անդամները, այլ բժիշկն ինքը այլեւս չի վերադարձել ՊՊԾ շենք, «Երեկ գնդում վիրավորվածներին հիվանդանոց տեղափոխելու նպատակով նա նստել է մեքենան եւ գնացել, այլեւս չի վերադարձել ՊՊԾ շենք»,-ասաց տիկին Ստեփանյանը՝ չցանկանալով այլ մանրամասներ ներկայացրել։ Նշենք, որ դեռեւս երկու բուժաշխատող՝  բժիշկ Նորայր Թեւանյանը եւ բուժքույր Մալինա Մարգարյանը, շարունակում են մնալ ՊՊԾ շենքում։