Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները կոշիկներով հարվածել են արաբագետի գլխին. «Անի»

Քաղաքականություն
Javrumyan

Այս գիշեր Սարի թաղում տուժած և տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված 60 քաղաքացիներից մեկը Մարատ Յավրումյանն է՝ դասախոս, արաբագետ: Ցույցին գնալուց առաջ ֆեյսբուքյան իր էջում նա գրել էր. «Էրեխեքին վերցնում ենք ու Խորենացի, մի Կարսի անկումը հերիք է»: 15-ամյա դստեր հետ ցույցի գնացած Մարատի վրա հինգ ոստիկան է հարձակվել, սկսել են կոշիկներով հարվածել գլխին, ինչի հետևանքով Մարատը գլխուղեղի, ոտքերի և ձեռքերի հատվածում վնասվածքներ է ստացել: Մարատը մտերիմներին պատմել է, որ ոստիկանները «կարծես հաճույք էին ստանում հարվածելուց, զուգահեռ հայհոյում էին»: Մանրամասները՝ այստեղ