Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Բարսեղյանի ազատման հարցով դիմել են նաև միջազգային կառույցներին

Քաղաքականություն
download-5

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Լեւոն Բարսեղյանի ձերբակալության վերաբերյալ   Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաննին ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվային ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մայքլ Գեորգ Լինքին   Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարկության ֆորումի Ղեկավար կոմիտեն դատապարտում է Հայաստանի իշխանությունների` Գյումրու լրագրողների «Ասպարեզ»  ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանին  ձերբակալելու որոշումը, այն բանից հետո, երբ նա Երեւանում հանդես եկավ հրապարակային ելույթով` քննադատելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Այս ձերբակալության հիմնավորումն անհեթեթ է: Իշխանությունները պնդում են, որ նրա մոտ հայտնաբերել են գրչահատ դանակ: Մենք դատապարտում ենք նաեւ ձերբակալության ընթացքում նրա նկատմամբ վերաբերմունքը (սննդի եւ ջրի պակաս, ինչպես նաեւ զուգարանից օգտվելու արգելք), ինչի պատճառով վատացել է նրա առողջական վիճակը, եւ շտապօգնություն կանչելու անհրաժեշտություն է առաջացել: Պարոն Բարսեղյանը Քաղաքացիական հասարակության ֆորումի հարգված անդամ է, եւ նրա նկատմամբ վարվելաձեւը քննություն է Հայաստանի` եվրոպական արժեքների հանձնառության եւ Եվրոպական միության հետ լավ հարաբերությունների ունենալու համար: Մենք հիմքեր ունենք կարծելու, որ Հայաստանի բազմաթիվ այլ քաղաքացիներ են ձերբակալվել Երեւանում Էրեբունու ոստիկանության բաժնի վրա հարձակմանը հաջորդող վերջին օրերի ընթացքում: Այդ ձերբակալությունների հիմքերը կարող են նույնքան անհեթեթ լինել, որքան մեր գործընկերոջ դեպքում: Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ ազատ արձակել Լեւոն Բարսեղյանին եւ մյուս բոլոր մարդկանց, որոնք ապօրինաբար ձերբակալվել են միայն այն պատճառով, որ նրանք իրացրել են հավաքի, արտահայտման եւ խոսքի սահմանադրական ազատությունները: Բոլոր պաշտոնյաները, որոնք չարաշահել են իրենց իշխանությունը, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Մենք կոչ ենք անում Եվրոպական միությանը՝ բոլոր հնարավոր միջողները ձեռնարկել` երաշխավորելու, որ Հայաստանի իշխանությունները ազատ կարձակեն Լեւոն Բարսեղյանին եւ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված բոլոր մարդկանց, եւ որ կիրականացվի ոստիկանության գործողությունների անաչառ հետաքննություն: Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի անդամներ