Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատճառը Լեւոն Բարսեղյանի ելույթն էր

Քաղաքականություն
zara

Իրավապաշտպաններն ու ակտիվիստները  Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի ձերբակալությունը համարում  են   իշխանության կողմից  վրեժխնդրության դրսեւորում։ «Լեւոն Բարսեղյանը բավական բոցաշունչ ելույթներ է ունեցել հանրահավաքի ժամանակ։ Այդ ելույթի մոտիվացիայով են հիմնականում թիրախավորել Լեւոն Բարսեղյանին եւ դանակը ընդամենը ձեւական արդարացումն է այդ թիրախավորման»,- ասաց ակտիվիստ Զարուհի  Հովհաննիսյանը։ Իրավապաշտպան  Ավետիք Իշխանյանն էլ ընդգծում է.  «Ես չեմ սիրում պիտակավորումներով խոսել, բայց չափն անցան արդեն։  Հասարակական գործչին եւ լրագրողին անօրինական, առանց հիմքի ձերբակալելն անթույլատրելի է»։ Լեւոն  Բարսեղյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմք է հանդիսացել նանձնական խուզարկությամբ՝ տաբատի գրպանից հայտնաբերված ծալովի դանակը, որը 10 տարի է նրա մոտ է:  Հասարակական աղմուկից հետո՝  քիչ առաջ Քննչական կոմիտեից հայտնել են, որ փորձաքննությունը դանակը սառը զենք չի համարել։