Ոստիկանները գործում են ավետարանական սկզբունքով. Ա. Ադիբեկյան (տեսանյութ)
Ոստիկանության գործողությունները սիմետրիկ եւ իրավաչափ են, ոստիկանները գործում են ավետարանական «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքով։ Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանն արտահայտեց Ահարոն Ադիբեկյանը։ Երբ լրագրողները հակադարձեցին, թե նորմա՞լ է ծեր կնոջ ձեռքերը ոլորել, որն ուղղակի նստած է, Ադիբեկյանը պատասխանեց՝ կարող է պատահի։ Ի վերջո, սոցիոլոգն ընդունեց, որ ոստիկանությունն էլ իդեալական չէ, նրանց մեջ էլ կարող են բթամիտներ լինել։ Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի դիտարկմամբ՝ ոստիկանական գործողությունները լեգիտիմացված են իրենց վերադասի կողմից. «Ոստիկանը բռի է, թե ոչ՝ նա հարկադրված է անել այն, ինչ նրան ցուցմունք է տրված։ Նա բռնի մեթոդով է դա անում, թե գալիս, մարդկանց ոտքերն է ընկնում, աղաչում-պաղատում է՝ տատիկ ջան ես քեզ շալակեմ, տանեմ՝ դա խնդրի մի կողմն է»։ Մանրամասները՝ տեսանյութում