Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է. նրան կայցելեն ՄԻՊ գրասենյակից

Կարևոր լուրեր Քաղաքականություն
alek-enigomshyan

Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է: Նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ իրենից ստորագրություն են վերցրել,  որպեսզի չհրապարակի, թե ինչի մեջ է կասկածվում Ենիգոմշյանը: Ըստ մամուլի տեղեկությունների՝ Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության՝ ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ: Ըստ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի՝ «նախաքննական մարմինը բազմաթիվ անօրինականություններ եւ խախտումներ է թույլ տվել: Հենց այդ պատճառով էլ գտնվում եմ ՄԻ պաշտպանի գրասենյակում եւ միասին այցելելու ենք ԱԱԾ Ձերբակալվածների պահման վայր՝ խախտումներն արձանագրելու եւ վերացնելու համար»։