A
A
Լարսը բաց է որոշ սահմանափակումներով
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.
- միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է
- երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների
- ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը