Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պավել Մանուկյանին դեռ արհեստական շնչառության ապարատ է միացված

Քաղաքականություն
pavel_txa_hivandanoc-472x265-1

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանն արդեն շնչում է ինքնուրույն: «Մոտ մեկ ժամ առաջ  անջատվեց արհեստական շնչառության սարքից, գիտակցությունը պարզ է: Միեւնույնն է վիճակը ծանր է գնահատվում, բայց դրական փոփոխություններն առկա են, կատարվել են վիրակապություններ, ցավազրկումներ եւ այլն, եւ այլն»,-լրագրողներին փոխանցեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերականգնողական  ու թերապիայի բաժնի վարիչ Հարություն Մանգոյանը: Իսկ Արամ Մանուկյանի հոր՝ Պավլիկ Մանուկյանին դեռ արհեստական շնչառության ապարատ է միացված: «Ապարատը օգնում է իր շնչառությանը, գիտակցությունը քայլ-քայլ, բայց բացվում է: Առավոտյան կար կոնտակտ իր հետ, բայց մենք ելնելով վնասվածքների ծավալից մի փոքր ավելի երկարատեւ կշարունակենք եւ արհեստական շնչառությունը,  եւ որոշ քնաբեր դեղորայքները»,- ասաց Հարություն Մանգոյանը: Նա միաժամանակ ավելացրեց, որ   վերակենդանացման բաժիններում գտնվողների կյանքին վտանգը առկա է: Իսկ հիվանդանոցում գտնվող ոստիկանի առողջական վիճակը  գնահատվում է կայուն, միջին ծանրության: Նա սրունքի շրջանում է վնասվածք ստացել: Հիշեցնենք, որ գիշերային միջադեպից  հետո հիվանդանոց են տեղափոխվել  «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել և Արամ Մանուկյանները և մի ոստիկան: