Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողների հանդեպ կիրառված բռնության դեպքերն անթույլատրելի են. ՄԻՊ

Պաշտոնական
FW789WYAJRI

Գիշերը Խորենացի փողոցում եւ հարակից տարածքում տեղի ունեցած բախումների ընթացքում լրագրողների շրջանում կան տուժածներ: Սա խիստ դատապարտելի է ոչ միայն որպես բռնության դրսեւորում առհասարակ, այլ որպես խիստ բացասական երեւույթ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու տեսանկյունից: Հիշեցնում եմ, որ լրագրողի մասնագիտական պարտականություններրի կատարմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է՝ անկախ նրանից հանցավոր բնույթի գործողություն կատարողը պետական մարմնի ներկայացուցիչ է, թե հավաքի մասնակից քաղաքացի: Այս առումով, մեր ունեցած բոլոր նյութերն ուղարկվելու են համապատասխան քրեական հետապնդման մարմիններին: Բոլոր այն անձանց, ովքեր լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու մասին չհրապարակված տեսանյութեր կամ տեղեկություններ ունեն, խնդրում եմ դրանք փոխանցել մեզ, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվող գործողությունները կրեն առաջնահերթ բնույթ:   Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ