Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը երկու մարզիկ կունենա պարալիմպիկ խաղերում

Սպորտ
sport-paralimpik

2016թ ամառային պարալիմպիկ խաղերում Հայաստանը կներկայանա 2 մարզիկով: Այդ մասին հայտնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի մամուլի ծառայությունը: Գրետա Վարդանյանը (անձնական մարզիչ՝ Արտակ Ներսիսյան) հանդես կգա ծանրամարտում, իսկ Մարգարիտա Հովակիմյանը (անձնական մարզիչ՝ Այծեմնիկ Մինասյան)՝ լողում: Մեր պատվիրակության ղեկավարն է «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի» նախագահ Հակոբ Աբրահամյանը: 2016թ ամառային պարալիմպիկ խաղերը տեղի կունենան օլիմպիական խաղերի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում, սեպտեմբերի 8-19-ը: