Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ՊՆ. Իրադրությունն առաջնագծում

Պաշտոնական
zinvor1

Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 26 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում ևշարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն