A
A
Նախնական տվյալներով՝ Թուրքիայում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել. ԱԳՆ
Նախնական տեղեկություններով` Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիների համար ՀՀ ԱԳՆ-ում ստեղծվել է թեժ գիծ՝ +374 60 620552: ՀՀ այն քաղաքացիները, ովքեր չեն կարողանում կապ հաստատել թեժ գծի միջոցով, խնդրում ենք կապ հաստատել հետևյալ էլ.փոստի հասցեով՝ [email protected], ինչպես նաև ԱԳՆ սոցիալական ցանցերի միջոցով։