Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախցի նոր մայրացած կանայք անակնկալի են եկել

Պաշտոնական
ae307077-ef0d-4ef3-b5dc-e441e56706cf

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած  պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը այցելել է Ստեփանակերտի ծննդատուն, հանդիպել այս օրերին մայրացած կանանց հետ: Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով մայրության բերկրանքը վայելող կանանց` Իդա Խաչատրյանը մաղթել է նրանց երջանկություն, նորածիններին էլ՝ խաղաղ ու անհոգ մանկություն: Հաճելի անակնկալից շոյված մայրերն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ցուցաբերված վերաբերմունքի, ուշադրության և բարեմաղթանքների համար: