A
A
Ր. Ասլանյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Րաֆֆի Վորոնցովի Ասլանյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ՝ ազատվելով Շիրակի մարզի դատախազի պաշտոնից: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Դատախազության Կոլեգիայի անդամներին է ներկայացրել Երևան քաղաքի նորանշանակ դատախազին: Գլխավոր դատախազը բարձր է գնահատել Րաֆֆի Ասլանյանի պրոֆեսիոնալիզմը և իրավական համակարգում երկարամյա աշխատանքային փորձը՝ վստահություն հայտնելով, որ դատախազական համակարգում նրա գործունեությունը ուղղված կլինի ՀՀ իրավական համակարգի ամրապնդմանը: ՀՀ գլխավոր դատախազություն