Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դալլասում սպանվել է 5 և վիրավորվել 6 ոստիկան (տեսանյութ)

Մարզեր
dallas

ԱՄՆ Դալլաս քաղաքում դիպուկահարի կրակոցից սպանվել է 5 և վիրավորվել 6 ոստիկան։

Այս մասին հաղորդում է BBC -ի ռուսական ծառայությունը։

3 կասկածյալ ձերբակալվել է։ Դալլասում գործողությունները շարունակվում են։ Դալլասի ոստիկանության ղեկավար Դեյվիդ Բրաունը հայտնել է, որ բանակցություններ են տանում ավտոտնակում թաքնված մի զինյալի հետ։

Քաղաքում իրավիճակը սրվել էր, երբ մի քանի օր առաջ Լուիզիանա և Մինեսոտա նահանգներում ոստիկանության ձեռնարկած գործողությունների հետևանքով սպանվել էր երկու աֆրոամերիկացի։ Այդ դեպքերը լուրջ դժգոհություն են առաջացրել ԱՄՆ-ում։