Սուրիկ Խաչատրյանի ընկերությունը տուգանվեց. Առավոտ
Այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 1 միլիոն դրամով տուգանեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող «Տաթեւի Անապատ» ՍՊԸ-ին, որը Սյունիքի մարզում 2 փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործողն է: Սուրիկ Խաչատրյանն այս ընկերության 50% բաժնետերն է: Ընկերությունը տուգանվեց այն բանի համար, որ «Անապատ 1» ՀԷԿ-ի կառուցման համար տրված լիցենզիայի պայմաններ է խախտել: Ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հարուցած վարույթի, ընկերությունը 2016 թվականի հունիս ամսին ձեռք բերված նոր հողամասերում փոփոխված նախագծին համաձայն իրականացրել է կայանի շինարարական աշխատանքներ, կառուցել է լիցենզիայի պայմաններով ամրագրված տեխնիկատնտեսական ցուցանիշներից տարբերվող կայան, որը գտնվում է կարգաբերման-գործարկման փուլում, եւ այս կերպ խախտել է լիցենզիայի պայմանները: Մասնավորապես՝ փոփոխված նախագծի համաձայն կայանի հաշվարկային հզորությունը 3887 կՎտ է, մինչդեռ լիցենզիայի պայմանների համաձայն՝ 7519,6 կՎտ է, փոփոխված նախագծի համաձայն կայանի հաշվարկային ճնշումը 242,3 մ է, իսկ լիցենզիայի պայմանների համաձայն՝ 479,6 մ է: Ամբողջական հոդվածը` այստեղ