A
A
Սյունիք գյուղի ավտովթարի արդյունքում զոհվել է 6 հոգի
Հուլիսի 4-ին, ժամը 07.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի մոտակայքում տեղի ունեցել ՃՏՊ, կան զոհեր և տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» մակնիշի 01 DZ 022 պետհամարանիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենան և «KAMAZ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 4 ուղևորները տեղում մահացել են, 1 ուղևոր և «KAMAZ»-ի վարորդը հոսպիտալացվել են Կապանի ԲԿ-ում: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հոսպիտալացված ուղևորը ևս մահացել է։