A
A
Լավրովն ու Շտայնմայերը քննարկել են ղարաբաղյան խնդիրը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հեռախոսազրույց են ունեցել վերջինիս նախաձեռնությամբ: Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրին: Երկու երկրների արտգործնախարարները հատուկ ուշադրություն են դարձրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջընթացի հեռանկարներին՝ հաշվի առնելով Գերմանիայի արտգործնախարարի այցը տարածաշրջան: