Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գասպար Հայրապետյանը հաղթեց թուրք մրցակցին

Սպորտ
gagik

Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացվող ձյուդոյի Եվրոպայի կադետների առաջնությունում Հայաստանի հավաքականը չկարողացավ մեդալ նվաճել: Այսօր տատամի մտած մեր երկու մարզիկները՝ 73 կգ քաշային Բորիս Շատվերյանը եւ 90 կգ քաշային Արման Ավանեսյանը, անհաջողության մատնվեցին նախնական փուլերում եւ դուրս մնացին պայքարից: Մրցումների առաջին օրը մրցանակային 3-րդ տեղին մոտ էր 50 կգ քաշային Գասպար Հայրապետյանը, որը հաղթելով թուրք ձյուդոյիստ Աբդուլազիզ Կարային, մտավ սփոփիչ մրցաշարի եզրափակիչ: Ավաղ, վճռական մենամարտում մեր մարզիկը պարտվեց ռուսաստանցի մրցակցին եւ մնաց առանց մեդալի: Մյուս քաշային կարգերում հանդես եկած Գոռ Հովսեփյանը, Արման Մարդոյանը (55 կգ), Նարեկ Ումրոյանը (60 կգ) եւ Ռոբերտ Թորոսյանը (66 կգ) նախնական փուլերում պարտվեցին իրենց մրցակիցներին եւ ժամանակից շուտ ավարտեցին ելույթները