Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը հորդորում է նախապես լաստանավի վրա տեղ ամրագրել

Հասարակություն
k3

Կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, զբաղվում է Լարսի անցակետում մնացած  մարդկանց  եւ բեռների փոխադրման հարցերով: Այսօր, կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ռուսական կողմի տրամադրած ինքնաթիռներով  Հայաստան տեղափոխվել արդեն 96  մարդ եւ 120-ը ըստ նրա կտեղափոխվեն այսօր: «Բեռնատարները նույնպես արդեն նավահանգստում են ու բեռնաթափվում են: Այս օրերին , սակայն, բոլոր բեռնափոխադրողներին հորդորում ենք՝ կուտակումներից խուսափելու նպատակով Հայաստանից դուրս գալուց առաջ անպայման լաստանավի վրա տեղ ամրագրել, որպեսզի կուտակումներ չստեղծվեն»,- ասաց փոխվարչապետը: