Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի երաժիշտները՝ Ֆիլհարմոնիկի բեմում (տեսանյութ)

Մշակույթ
28.06.16-afisha

«Մեր հայ աստղերով պետք է հավաքվենք մեր նվագախմբի 90-ամյա հոբելյանը նշելու»,-ասում է ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: «Սա մեծ երջանկություն է, որ մեր փառապանծ երաժիշտներն այսօր մեր կողքին են: Այս երաժիշտների շնորհիվ է, որ մեր երկրի անունը հնչում է աշխարհում: Նրանց շնորհիվ է, որ մեր կոմպոզիտորների գործերը կատարվում են համաշխարհային բեմերում»,- շարունակում է նա։ Վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում  կկայանա «ՀԱՖՆ 90» -ամյակի միջոցառումների եզրափակիչ գալա համերգը, աշխարհահռչակ երաժիշտներ Հասմիկ Պապյանի, Սերգեյ Խաչատրյանի, Բարսեղ Թումանյանի, Ալեքսանդր Չաուշյանի և Վահագն Պապյանի մասնակցությամբ: Գլխավոր դիրիժորի խոսքով, հիանալի ծրագիր է ընտրված, որն, ի դեպ,  հենց մենակատարների որոշումն է։ Միջոցառումների շարքում այսօր ցուցադրվեց Ֆիլհարմոնիկի անցած 90 տարիների մասին պատմող «Հոբելյանական նոտաներ» ֆիլմի պրեմիերան, Մաշտոցի 43 հասցեում  բացվեց Ֆիլհարմոնիկի առաջին գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արշակ Ադամյանի հուշաքարը, որի ճարտարապետն է Լևոն Վարդանյանը: