Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացիները մտքում կկրկնեն իրենց երազանքներն էկումենիկ աղոթքի ժամին (տեսանյութ)

Հասարակություն
13509588_1152825624780868_736748886_o-1

Հանրապետության հրապարակում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում՝ դիմավորելու Հռոմի Պապին։ Հրապարակ են մտնում ամենաանհամբեր քաղաքացիները, որ ցանկանում են առաջին շարքերում լինել։ 13509797_1152830008113763_703459234_o Թեև միջոցառման մեկնարկին դեռ մեկ ժամ կա, սակայն բեմի մոտ է հավաքվել հայկական քաղաքական ամբողջ էլիտան՝ թե իշխանական, թե ընդդիմադիր թևերից։ Ի դեպ, քաղաքացիների մուտքը հրապարակ թույլատրված է շատրվանների կողմից, իսկ քաղաքական գործիչները և լրագրողները հրապարակ մտան Մյասնիկյանի արձանի կողմից։ «Ա1+»-ին հաջողվեց զրուցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ.  ինչ զգացողություններ է ունեցել Պապին դիմավորելից, և ըստ նրա՝ ինչ կտա Հռոմի Պապի այցը։ Տարոն Մարգարյանը նշեց, որ Հռոմի Պապի ձեռքը սեղմելիս մեծ հպարտության զգացողություն է ունեցել և կարծում է, որ նրա այցը միայն խաղաղություն կբերի իր հետ։ taron Խաղաղության հույսով են նաև ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Վերջինս ավելացրեց, որ ցանկանում է Պապի ուղերձները վարակիչ լինեն ինչպես մեր իշխանությունների, այնպես էլ մեր հարևան պետությունների համար։ Ինչ վերաբերում է մեր համաքաղաքացիներին, ապա նրանցից յուրաքանչյուրը հրապարակ է եկել կոնկրետ նպատակով ու երազանքով, ինչի մասին չբարձրաձայնեցին, որպեսզի աղոթքի ժամանակ կրկնեն իրենց մտքերը, որոնք իրականություն կդառնան։ 13548768_1152830021447095_196450287_o Հանրապետության հրապարակում իրավապահ մարմինների կողմից հսկողությունը շատ խիստ է։ Մարդիկ ծածանում են ՀՀ և Վատիկանի դրոշները։