Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դժվար է գտնել մեկին, որ հավասարվի Նարեկացուն». Հռոմի Պապ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Hromi-pap-6

13.14  «Գրիգոր Նարեկացին մարգարեն էր աստվածային ողորմության։ Դժվար է գտնել որևէ մեկին, որ հավասարվի նրան։ Նարեկացին ոչ միայն վարդապետ է ուսուցման, այլ հատկապես կյանքի։ Խնդրում եմ Սուրբ Գրիգորի խոսքերով իսկ աստվածային ողորմությունը և սիրելուց երբեք չհոգնելու պարգևը։ Սուրբ հոգի, հզոր պաշտպան, բարեխոս և խաղաղարար. քեզ ենք ուղղում մեր աղաչանքները, պարգևիր մեզ շնորհը սիրո և բարի գործերի քաջալերման։ Ողորմեա մեզ Տեր Աստված, ըստ մեծի ողորմության քո։ Ամե՛ն»,-Գյումրիի Վարդանանց հրապարակում պատարագի ժամանակ ասաց Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Ապա սկսվեց համընդհանուր աղոթքը, որին հաջորդեց նշխարքի արարողությունը։ Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնումից հետո Հայաստանի և Վատիկանի հոգևորականները ներկաներին բաժանեցին  նշխարքը։ Պատարագն ավարտվեց։ 12.09 Գյումրիի Վարդանանց հրապարակում այս պահին մի քանի տասնյակ հազար մարդ է հավաքված։ Բոլորը եկել են հաղորդակից դառնալու Հռոմի Սրբազան Քահանայապետի պատարագին։ Նախապես 25.000 հրավիրատոմս է բաժանվել՝ բացառիկ իրադարձությանը ներկա գտնվելու համար։ pap 3 Միջոցառման մեկնարկին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը խաչով օրհնելով ներկաներին, բարձրացան բեմահարթակ։ pap2 Ամենայն Հայոց կաթողիկոսն իր ելույթում, մասնավորապես, նշեց. «Հոգ տանենք միմյանց՝ սիրո և բարի գործերի հորդորելով։ Գոհություն հայտնելով Տիրոջը՝ Գյումրիում մեր սիրեցյալ եղբոր՝ Ֆրանցիսկոս պապի ներկայության համար, մեր հորդորն ու մաղթանքն ենք բերում ձեզ, սիրելի՛ հավատացյալներ։ Աղոթք ենք բարձրացնում առ Աստված՝ աշխարհի խաղաղության ու բարօրության համար։ Ձեր այցելությունը Գյումրի հավատի նորոգություն է։ Թող Աստված ամուր պահի եղբայրությունը և արգասավորի գործակցությունը մեր եկեղեցիների»։ pap 6 Հռոմի պապը սկսեց աղոթքը, որին միացան ներկա կաթոլիկները, հնչեց հոգևոր երաժշտություն։ Ապա Հռոմի պապը սկսեց իր ելույթը. «Ինչպես ասում է Եսայի մարգարեն՝ Աստված բնակվում է սիրողի մեջ։ Նա միշտ օրհնում և պաշտպանում է նրան, ով բարի լուրն է տանում թշվառներին։ Բարի կամքով մարդկանց կարիքը կա։ Կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել»։ Roza Carukyan