A
A
Փողոցում հայտնվելու մտահոգությամբ են ապրում բազմաթիվ ընտանիքներ (տեսանյութ)
Գյումրիում սոցիալական խնդիրներ ունեցող բազմաթիվ ընտանիքներ կան, որոնք իրենց ապրուստը հոգում են պետությունից ստացած չնչին դրամական աջակցությամբ: Նման ընտանիքներից է Հովհաննիսյանների բազմանդամ ընտանիքը: Երկար տարիներ Հովհաննիսյանները տարբեր բնակարաններում և տնակներում վարձով են ապրել: Ուղիղ 12 տարի է բնակվում են Բաղրամյան 58 հասցեում գտնվող բնակարանում, որը խոնավ, կիսաքանդ կացարան է, զուրկ կենցաղային և կոմունալ բոլոր հարմարություններից: Մանրամասները՝ ‹‹Ցայգ›› ՀԸ տեսանյութում