A
A
Բետոն՝ ասֆալտի փոխարեն (տեսանյութ)
Գյումրիում շարունակվում են փողոցաշինական աշխատանքները: Հիմա Մադոյանի մի հատվածից դեպի Գորկի փողոց ձգվող ճանապարհահատվածն է բարեկարգվում՝ տեխնոլոգիական նոր լուծումներով: Ասֆալտին փոխարինում է բետոնային շերտը: Ճանապարհաշինության մեջ սա ընդունված տարբերակ է, ինչը և՛ միջոցներ է խնայում, և՛ ժամանակ: Աշխատանքներն ավարտին հասցնելու ժամկետներ չեն նշվում: Նախատեսվում է ևս մեկ-երկու փողոց նույն եղանակով վերականգնել: Բայց եթե սպասելիքները չարդարանան, աշխատանքները կդադարեցվեն: Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում