Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ միլիոն դրամ՝ Հռոմի պապի պատվին տրվող հրավառության համար (տեսանյութ)

Մարզեր
avagani

«Շիրակ-Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության 17.49 տոկոս մասնաբաժնով համայնքային սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ավագանու որոշմամբ նվիրաբերվել են կառավարությանը: Այս մասին որոշումն ընդունվել է Գյումրու ավագանու այսօրվա նիստի ժամանակ: Դեմ է քվերակել միայն Լևոն Բարսեղյանն ու առաջարկել մինչ որոշման կայացումը ճշտել նվիրատվության անհրաժեշտությունն ու հիմնական նպատակը: Նիստին դրամական օգնություն է հատկացվել անապահով 189, «Երկրապահ կամավորականների միության» թվով 10 ազատամարտիկի ընտանիքների, մի շարք կազմակերպություննների: Քննարկվել են նաև հարցեր Հռոմի պապի այցի հետ կապված համաքաղաքային միջոցառումների կազմակերպման ու անցկացման նպատակով դրամական միջոցներ հատկացնելու մասին: Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում