A
A
Անգլիացի ֆուտբոլիստը խախտել է հակադոպինգային կանոնը
Անգլիայի հավաքականի հարձակվող Ջեյմի Վարդին հայտնվել է դոպինգային սկանդալում: Անգլիական «Դեյլի Մեյլ» օրաթերթի լուսանկարիչը ֆուտբոլիստին նկարել է այն պահին, երբ նա մարզումից հետո նստում է ավտոմեքենա՝ ձեռքում պահելով էներգետիկական խմիչք եւ թութուն: Դրանք արգելված միջոցներ են համարվում, քանի որ իրենց մեջ պարունակում են կոֆեին եւ նիկոտին: Անգլիայի հավաքականի բժշկական շտաբից հայտնել են, որ իրենք տեղյակ են Ջեյմի Վարդիի կողմից դրանք օգտագործելու մասին, սակայն միաժամանակ նշել են, որ ֆուտբոլիստը գիտի իր չափաբաժինը եւ չի խախտել հակադոպինգային կանոնները: Հավելենք, որ կոֆեինի ու նիկոտինի սահմանափակ քանակությունը մարզիկների արյան մեջ չի համարվում դոպինգ, սակայն դրանք լիովին արգելված են օգտագործել խոշոր մրցումների ժամանակ: