A
A
Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ ՊՆ պաշտոնյաների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի հետ: Հանդիպմանը, որին ներկա էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ