Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կոռուպցիայով զբաղվելու պատվեր է իջեցված»

Կարևոր լուրեր Հասարակություն
cho

«Ամիսներ առաջ ոստիկանության քարոզչությունը սկսվեց, թե ապակիների թաղանթապատումն արգելված է: Մյուս թեզն էլ այն էր, թե վարորդներն ինքնուրույն են տեղադրում թաղանթները,-այսօր հիշեցրեց «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Նա մատնանշում է կառավարության որոշումը, համաձայն որի մեքենաների ապակիների մգեցվածությունը թույլատրվում է, պարզապես սահմանափակումներ կան. «Առջևի դիմապակին պետք է 75 տոկոս լուսաթափանցելիություն ունենա, առջևի կողայինները՝ 70 տոկոս, հետևինների դեպքում սահմանափակում չկա»։ Իսկ ինչպե՞ս են ոստիկանները ստուգում՝ ապակին թաղանթապատվա՞ծ է, թե՞ ոչ. «Ոստիկանը գալիս, հարցնում է՝ ապակին թաղանթապատվա՞ծ է: Եթե վարորդն ասի՝ ոչ, լինում են դեպքեր, երբ ոստիկանը ձեռքը մտցնում է ապակու մեջ, ստուգի՝ թաղանթապատված է, թե ոչ: Ո՞վ է թույլ տվել, որ ոստիկանը ձեռքը մտցնի մեքենայի սրահ»,- զայրանում է վարորդների իրավունքների պաշտպանը: Նա նշեց, որ ոստիկանը մեքենայի ապակու ցանկացած մգեցվածության դեպքում, միևնույն է, իրավունք չունի այն տուգանային հրապարակ տանելու: «Սա կոռուպցիայի համար է արված: Չունենք մի դեպք, երբ թաղանթապատվածության պատճառով վթարը տեղի ունեցած լինի: Սա ուղղակի պատվեր է՝ կամ բիզնես անելու, կամ կոռուպցիայով զբաղվելու համար»,-ընդգծեց նա: Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն իր հերթին նշեց. «Թաղանթապատումը սխալ է: Գոնե այն աստիճան դա չպետք է լինի, ինչ հիմա է»: Նա նույնպես այն կարծիքին է, որ ապակու մգեցվածության վերաբերյալ ոստիկանության որոշումը կոռուպցիոն նպատակով է արված: