Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ՄԻ Պաշտպանը՝ Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու մասին

Քաղաքականություն
fec6d29914cb060fa64e1cc1ab22f20b

Հայտարարություն ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու տեղեկության վերաբերյալ Այսօր` հունիսի 6-ին, ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Արցախի ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը Ստեփանակերտում ենթարկվել է բռնության: Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փաստի առթիվ որևէ դիմում չի ստացել: Այդուհանդերձ, ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ պատգամավորի նկատմամբ ցանկացած բռնություն խստորեն դատապարտելի է, և ակնկալում է, որ իրավապահ մարմինները փաստի առթիվ կիրականացնեն լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն: Հաշվի առնելով Հայկ Խանումյանի կարգավիճակը` պաշտպանը հատուկ կարևորում է, որ քննության արդյունքների մասին հանրությունը պատշաճորեն իրազեկվի: ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում հետևելու է փաստի վերաբերյալ քննության ընթացքին:

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ք.Շուշի