Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լենինգրադը» գալիս է Երեւան

Կարևոր լուրեր Մշակույթ
Sergei_Shnurov_2

«Լենինգրադ»  ռոք խումբը Երևանում համերգով հանդես կգա 2016 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 2016 թվականի «Լենինգրադի» համերգները ներառում են խմբի լավագույն հիթերը, որոնք համացանցում միլիոնավոր դիտումներ են հավաքում: Երաժիշտներն իրենց կոլեկտիվն անվանում են խմբավորում: Չնայած կատարման յուրաձևությանը, երգերում հնչող անպարկեշտ արտահայտություններին, հանդիսատեսն, այնուամենայնիվ, կարողացել է Սերգեյ Շնուրովի ստեղծագործություններում գտնել այն հիմնական ուղերձը, ասելիքը, որ նա սփռում է իր շուրջը մինչ օրս: Թվում է՝ «Լենինգրադ» խմբին ներվում է ամեն ինչ. և՛ հարբած արարքները, և՛«Шнура»-ի ձգվող տրիկոները և էլի շատ բաներ:   Աշխարհում տիրող իրավիճակից ելնելով խումբը կազմել է նոր ծրագիր, որտեղ բոլորին արդեն հայտնի երգերը հնչում են միանգամայն այլ, անսպասելի պաթոսով, ուժով և լիրիկականությամբ: