Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննչականը՝ Վանաձորի պայթյունի մասին

Կարևոր լուրեր Պաշտոնական
index-1

2016 թվականի հունիսի 04-ին` ժամը 00:40–ի սահմաններում, ահազագն է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Վանաձորի հարկային տարածքային տեսչության շենքի մոտ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ.Շուշանյանի գլխավորությամբ։ Նախնական տվյալներով՝ պայթուցիչ սարք է տեղադրվել Վանաձոր քաղաքի Վարդանանց 11 հասցեում գտնվող Վանաձորի հարկային տարածքային տեսչության շենքի աստիճանահարթակում գտնվող աղբամանի մեջ, որտեղ առաջացած պայթունից վնասվել են  շենքի մուտքի դռան ապակիները և աստիճանահարթակի ծածկը` պատճառելով զգալի չափերի վնաս: Դեպքի առթիվ 2016 թվականի հունիսի 04-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Լուսանկարները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին