Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայթյունը եղել է Վանաձորի հարկայինի շենքի մուտքի մոտ

Կարևոր լուրեր Պաշտոնական
8be44b95d82ea7a1412e26558b7ae736

Հունիսի 4-ին, ժամը 1.15-ին, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 11 հասցեում գործող Հարկային տեսչության շենքի դիմաց պայթուն է տեղի ունեցել: Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 00.40-ի սահմաններում նշված հասցեում գործող ՀՀ ԿԱ ՊԵԿ Վանաձորի հարկային տեսչության մուտքի դռան աջ մասի աղբամանում եղած անհայտ իրի պայթյունի հետևանքով ջարդվել են մուտքի դռան ապակիներն ու մուտքի ծածկի պլաստիկ շերտերը: Վնասի չափը պարզվում է: Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությունը: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։ Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, թե պայթյունը եղել է նույն շենքի տանիքում։