Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալուստ Սահակյանը շնորհավորել է Հենրիկ Հովհաննիսյանի 80-ամյակը

Պաշտոնական
cnund

Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ  ծննդյան օրվա առթիվ «Հարգելի պարոն Հովհաննիսյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի առթիվ: Ձեր բազմամյա գործունեության ընթացքում մեծ հեղինակություն եք վաստակել թե որպես տաղանդավոր արվեստաբան եւ թատերագետ, թե որպես մտավորական: Դուք ոչ միայն մեծ ներդրում ունեք գիտության բնագավառում, այլեւ Ձեր աշխատությունների, հանրագիտարանային հոդվածների, հաղորդումների, այդ թվում` արվեստին, մշակույթին, լեզվին վերաբերող հանրամատչելի զրույցների միջոցով յուրատեսակ լուսավորչական առաքելություն եք իրականացնում հանրության մեջ: Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ եւ ամենայն բարիք»,- ասված է ԱԺ նախագահի ուղերձում: